Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Արցախի նախագահի խոսնակը «բացարձակ հիմարություն է» որակում «Ադրբեջանի 12,024 քաղաքացի կբնակեցվի Ստեփանակերտում» լուրը

Արցախի նախագահի խոսնակը «բացարձակ հիմարություն է» որակում «Ադրբեջանի 12,024 քաղաքացի կբնակեցվի Ստեփանակերտում» լուրը
17.12.2020 | 22:13

Հայկական լրատվամիջոցները, հղում անելով «Вестник Кавказа» կայքին, ադրբեջանական աղբյուրների հերթական ապատեղեկատվությունն են տարածում, թե իբր Ադրբեջանի 12,024 քաղաքացի կբնակեցվի Ստեփանակերտում՝ գրել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Սա բացարձակ հիմարություն է, որը ադրբեջանական քարոզչամեքենան դիտավորյալ տարածում է՝ մեր հանրության շրջանում այս օրերին լարված տրամադրություններն ավելի մեծացնելու համար: Մի կարևոր դիտարկում ևս. «Вестник Кавказа» կայքի գործունեության առանցքում միշտ եղել է թշնամու քարոզչական թեզերը ռուսալեզու լսարանում տարածելը, ուստի հայկական մեդիայի պատասխանատուներին խնդրում եմ հնարավորինս զերծ մնալ այդ կայքից որևէ նյութ տարածելուց», - նշել է Պողոսյանը:

Դիտվել է՝ 1801

Մեկնաբանություններ